Jump to content

ՀՍՀ/ԱՊԱՐ ԿԱԶՄՈՂ ՄԻՆԵՐԱԼՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՊԱՐ ԿԱԶՄՈՂ ՄԻՆԵՐԱԼՆԵՐ, լայնորեն տարածված միներալներ, որոնցից գերազանցապես կազմված են ապարները։ Տարբերում են. գլխավոր Ա. կ. մ., որոնք կազմում են ապարի զանգվածի հիմնական մասը, երկրորդական՝ կազմում են ապարի կշռի մի քանի տոկոսը, և ուղեկից՝ կազմում են ապարի կշռի մոտ 1%։ Ապարի անվանումը հիմնականում կատարվում է գլխավոր Ա. կ. մ–ի քանակությունից ելնելով։ Մագմատիկական և մասամբ մետամորֆային ապարների հիմնական Ա. կ. մ. են՝ դաշտային սպաթները, ֆելդսպաթոիդները, ամֆիբոլները, պիրոքսենները, փայլարները, քվարցը ևն։ Նստվածքային ապարներում գլխավոր Ա. կ. մ. են քվարցը, կալցիտը, դոլոմիտը, կավային միներալները։