ՀՍՀ/ԱՊԵՐՏՈՒՐԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՊԵՐՏՈՒՐԱ (<լատ. Apertura – անցք), օպտիկական սարքի գործող կտրվածք, բնութագրվում է ոսպնյակների չափսերով կամ դիաֆրագմաներով։ Տարբերում են անկյունային Ա. ()՝ օպտիկական սարքի մեջ մտնող լույսի կոնաձև փնջի եզրային ճառագայթների միջև կազմված անկյունը (տես գծ.) և թվային Ա., որը հավասար է (–ը առարկան շրջապատող միջավայրի բեկման ցուցիչն է)։

Թվային Ա–ի մեծությունից է կախված պատկերի պայծառությունը (համեմատական է Ա–ի քառակուսուն) և լուծող ուժը (համեմատական է Ա–ին)։
