Jump to content

ՀՍՀ/ԱՊՈԳԱՄԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՊՈԳԱՄԻԱ, ապոգամետիա, (< հուն. άπο – առանց +γάμος ամուսնություն), բույսերի բազմացման եղանակ, երբ սաղմն առաջանում է առանց բեղմնավորության, ոչ թե ձվաբջջից, այլ սեռական սերնդի՝ իգական գամետոֆիտի այլ բջիջներից. օր. պտերների մոտ՝ նախածիլի որևէ բջջից, ծածկասերմերի մոտ՝ սաղմնապարկի անտիպոդային բջիջներից կամ սիներգիտներից։ Ա. ապոմիքսիսի ձևերից է։