Jump to content

ՀՍՀ/ԱՊՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՊՐԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բուլանըխի գավառում։ XX դ. սկգբին ուներ 80–90 տուն բնակիչ, կեսը՝ հայ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մոտակայքի քարհանքից պատրաստում էին ջրաղացի քարեր։ Ա–ի հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Մի մասը զոհվել է, իսկ փրկվածները գաղթել են օտար երկրներ։