Jump to content

ՀՍՀ/ԱՋԱՊԱՀՅԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՋԱՊԱՀՅԱՆՆԵՐ, Աջապանյաններ, հայ գերդաստան Կիլիկիայում։ Հիշատակվում են XIII դարից։ Հայտնի էին որպես ժառանգական պահապաններ Գրիգոր Լուսավորչի աջի, որը համարվում էր կաթողիկոսական աստիճանի խորհրդանիշը և որի զորությամբ էին տրվում օրհնություններն ու կատարվում օծումները։ Այստեղից էլ՝ նրանց անվանումը։ Ա. ունեցել են ճյուղավորումներ։ Առավել նշանավոր էր Սսի ճյուղը, որի ներկայացուցիչները XVIII–XIX դդ. ժառանգաբար նստել են Կիլիկիայի կաթողիկոսության գահին, հետևյալ հաջորդականությամբ.

Ղուկաս (1731–37), Միքայել Ա (1737–58), Գաբրիել (1758-70), Եփրեմ Ա (1771-84), Եղիազար (1772) (անվավեր), Թեոդորոս Գ (1784-96), Կիրակոս Ա Մեծ (1797– 1822) , Եֆրեմ Բ (1823–33), Միքայել Բ ( 1833–55), Կիրակոս Բ (1855 – 66)։ Թուրք. իշխանությունների գործադրած բռնությունների հետևանքով Ա. XIX դ. վերջին դուրս մղվեցին ասպարեզից։ Այժմ Ա–ի շառավիղներն ապրում են Սովետական Հայաստանում և սփյուռքում (ԱՄՆ, Արգենտինա, Լիբանան)։

Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885, էշ 219–21։ Կյուլեսերյան Բ., Պատմություն կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939, էջ 1329–42։ Հ. Անասյան