ՀՍՀ/ԱՋԵՄԻ
ԱՋԵՄԻ, որդի Աբուբեքրի (ծն. և մահ. թթ. անհտ.), XII դարի ճարտարապետ։ Նախիջևանում կառուցել է Ցուսուֆ իբն Կուսեյիրի (1162) և Մոմինե–խաթունի (1186) աշտարակաձև դամբարանները։ Ա. կարողացել է մեծ վարպետությամբ և ինքնատիպ հնարքներով լուծել ծավալային հորինվածքի, արտաքին ճարտարապետության արտահայտչականության խնդիրները (ջլաղեղներ, ջնարակած բազմագույն աղյուսի ձևավոր շարվածք, երկրաչափական օրնամենտ են)։ Հին Նախիջևանում աթաբեկների շրջանից մնացած այդ դամբարանների վրայի արաբերեն հիշատակազրությունների տակ Ա. իրեն քաղաքի ճարտարապետ տիտղոսով է բնորոշում. «Շինեաց Աճեամ որդի էպուպէքրի ճարտարապետ Նախճավանի (Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893, էջ 502)։
Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էջ 118։ Усейнов М., Бретаницкий Л., Саламзаде А., История архитектуры Азербайджана, М., 1963, с. 84-85, 372. Նկ. տես Ադրբեջանական ՍՍՀ։
