ՀՍՀ/ԱՌԱՁԳԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐ
ԱՌԱՁԳԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐ, առաձգական գրգռումների տարածումը պինդ, հեղուկ և գազային միջավայրերում։ Ա. ա–ի տարածումն ուղեկցվում է առաձգական դեֆորմացիայի էներգիայի տեղափոխմամբ և, կախված միջավայրի ֆիզիկական հատկություններից, ունի որոշակի արագություն։ Ոչ սահմանափակ, համասեռ և իզոտրոպ միջավայրում կամայական մեխանիկական գրգռումներից առաջանում են երկու տիպի Ա. ա.՝ ծավալման (երկայնական), կապված են ծավալի փոփոխման հետ (նոսրացում և խտացում) և տարածվում են արագությամբ, սահքի (լայնական), առաջացնում են սահքի դեֆորմացիաներ՝ առանց ծավալի փոփոխման և տարածվում արագությամբ (–ն միջավայրի խտությունն է, իսկ –ն և –ն՝ միջավայրի առաձգական հատկությունները բնութագրող գործակիցներ)։ Ծավալման ալիքներում միջավայրի մասնիկի տատանման և ալիքի տարածման ուղղությունները համընկնում են, իսկ սահքի ալիքներում՝ փոխուղղահայաց են։ Անիզոտրոպ միջավայրում (բյուրեղներ) Ա. ա–ի արագությունները կախված են ալիքի տարածման ուղղությունից։ Մարմնի մակերևույթից կամ երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանից ցանկացած Ա. ա–ի անդրադարձումը, բացի նշված երկու տիպերից, առաջացնում է նաև մակերևութային ալիքներ։ Ա. ա–ի համար հատկանշականը տարածման արագության անկախությունն է արտաքին բեռի և ներքին լարումների մեծությունից ու բնույթից։
