ՀՍՀ/ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, անհետաձգելի միջոցառում հանկարծահաս հիվանդու– թյուններից, մարմնական վնասվածքներից, դժբախտ պատահարներից տուժածների կյանքը և առողջությունը փրկելու համար։ Ա. օ–յան միջոցառումներն են՝ տուժածին վտանգավոր միջավայրից հեռացնելը, ծանր վիճակից (շոկ, շնչահեղձություն, արյունահոսություն) դուրս բերելը. մասնագիտական օգնությունը (վիրակապ, կոտրվածքների անշարժացումև այլն), հիվանդին անհապաղ մոտակա բժշկական հիմնարկություն (հիվանդանոց, պոլիկլինիկա) տեղափոխելը կամ, եթե հնարավոր չէ տեղաշարժել, շտապ բուժօգնության բրիգադ հրավիրելը։ Համաձայն օրենսդրության, տուժածներին պարտավոր են օգնություն ցույց տալ բոլոր բուժաշխատողները ե բժշկական հիմնարկների համապատասխան անձնակազմը։ Հանկարծահաս հիվանդություններից տուժածներին Ա. օ. ցույց տալու նպատակով ՍՍՀՄ առողջապահության ցանցում գոյություն ունեն շտապ օգնության կայաններ, անհետաձգելի բուժօգնության կետեր, իսկ գործարանների արտադրամասերում, հիմնարկ–ձեռնարկություններում՝ սանիտարական պոստեր։ Բնակչության մեջ Ա. օ–յան ուսուցումը Կարմիր խաչի ե Կարմիր մահիկի կամավոր ընկերությունների կարևոր խնդիրներից է։
