ՀՍՀ/ԱՌԱՓԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՌԱՓԻ (մինչև 1946՝ Օջախղուլի), գյուղ Հայկական ՍԱՀ Ախուրյանի շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, շրջկենտրոնից 7 կմ արևմուտք։ Ունի 1511 բնակիչ (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի և շաքարի ճակնդեղի մշակությամբ, բանջարաբուծությամբ։ Ա–ում գործում են միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ, կապի բաժանմունք, բուժկայան։ Գյուղը հիմնադրել են Մուշի և Կարսի շրջաններից գաղթած հայերը 1720-ին։
