Jump to content

ՀՍՀ/ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՌԱՔԵԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՌԱՔԵԼՅԱՆ Առաքել Գևորգի (ծնված 1887 թ.), հայ խորհրդային բանասեր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1956 թ.), պրոֆեսոր (1959 թ.), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1955 թ.)։ Ծնվել է հունվարի 1(13)–ին, Խնածախ գյուղում (այժմ՝ ԼՂԻՄ Ստեփանակերտի շրջանում)։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1907 թ.)։ Եղել է ուսուցիչ Իգդիրում (1907–1908 թթ.), Շուշիում (1913–1920 թթ.), ապա Լեռնայիև Ղարաբաղի ԻՍ լուսժողկոմի տեղաևալ (1923–1925 թթ.), լուսժողկոմ (1925 – 1927 թթ.)։ 1932 թ.-ին տեղափոխվել է Երևան։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Խ. Աբովյանի անվաև հայկակաև մաևկավարժակաև ինստիտուտում, որի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն է եղել 1934 թ.-ից։ Առաքելյանը գրել է «Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմություն» (հ. 1 2, 1959–1964 թթ.) աշխատությունը, մի շարք ուսումնասիրություններ և ձեռնարկներ՝ «Գրաբարի դասագիրք» (մաս 1–2, 1944–1946 թթ.) և այլն։ Թարգմանել է գերմաներենից (Ֆ. Էնգելսի «Բնության դիալեկտիկա»–ն, 1936 թ., Հ. Հարությունյանի և Հ. Գյուլիքևխյանի հետ), ռուսերենից (Գ. Պլեխանովի «Իդեալիզմից դեպի մատերիալիզմ»-ը, 1931 թ.)։

Երկեր՝ Հռոմեական գրականության պատմություն, Ե., 1956 թ.։ Հունական գրականության պատմություն, 3-րդ լրացված և բարեփոխված հրատարակություն, Ե., 1968 թ.։