Jump to content

ՀՍՀ/ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՌԱՔԵԼՅԱՆ Արտաշես Արշակի (1909 թ. ապրիլի 28, Շուշի, ԼՂՀ - 1993 թ., Մոսկվա), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտություևևերի դոկտոր (1954 թ.), պրոֆեսոր (1955 թ.), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1960 թ.)։ ՍՄԿԿ անդամ 1940 թ.-ից։ Ծնվել է ապրիլի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում (այժմ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն)։ 1932 թ.-ին ավարտել է Բաքվի

Կ. Մարքսի անվաև ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1932 թ.-ին ևշանակվել է Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարզպլանի նախագահի տեղակալ, մասնակցել մարզի 2-րդ հնգամյա պլանի կազմմանը։ 1936–1960 թթ.-ին եղել է ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտական աշխատող։ 1960 թ.-ից ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի դիրեկտորն է եղել։

Առաքելյանը սոցիալիստական արտադրության հիմնական ֆոնդերի վերարտադրությաև տեսության հիմնադիրներից է։ Գիտական հետազոտություններն ընդգրկում են գլխավորապես հիմևակաև ֆոնդերի վերարտադրության, արտադրության կառավարման ու տնտեսական հաշվարկի և արտադրական հզորությունների օգտագործման, արդյունաբերության կառավարման, ժողովրդական տնտեսության պլանավորման, ամորտիզացիայի, աշխատանքի արտադրողականության, տեխնիկական առաջադիմության, խորհրդային հանրապետությունների տնտեսական կապերի պրոբլեմները։

Ալեքսանյանը միջազգային ճանաչում ունեցող խորհրդային տնտեսագետներից է, որի մենագրությունները հրատարակվել են ՉԽՍՀ–ում, Լեհաստաևում, Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, ԳԴՀ–ում, Չինաստանում, ԱՄՆ–ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Հնդկաստանում և այլուր՝ շուրջ 40 լեզուներով։ «ԽՍՀՄ արդյունաբերության էկոնոմիկա» (1956 թ., ռուսերեն) դասագրքի, տնտեսագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար հրատարակված «Քաղաքատնտեսության դասընթաց» (1963 թ., 1970 թ., ռուսերեն) ձեռնարկի հեղինակներից է։ Գրել է նաև «Սոցիալիզմի քաղաքատնտեսության» ուսումնական ձեռնարկը (1960 թ. հրատարակություն)։ Առաքելյանը եղել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսությաև իևստիտուտի պլանավորման ամբիոնի դոցենտ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնների պրոֆեսոր։

Երկեր՝ Աշխատանքի արտադրողականությունը սոցիալիստական հասարակության մեջ, Ե., 1955 թ.։ Տնտեսական հաշվարկը ԽՍՀՄ արդյունաբերության մեջ, Ե., 1957 թ.։ Основные фонды промышленности СССР, М., 1938; Управление социалистической промышленностью, М., 1947; Использование основных средств в промышленности СССР, 2 дополнительное издание, М., 1951; хозрасщет и исползование основных фондов промышленности СССР, М., 1954; Армения-индустриальная республика, Е., 1967; Воспроизводство основных фондов СССР, М., 1970 (соавтор.).