ՀՍՀ/ԱՌԱՔԵԼ ՏԱՐՈՆԱՑԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՌԱՔԵԼ ՏԱՐՈՆԱՑԻ (16 դ. սկիզբ), հայ գրիչ և ծաղկող։ Գործել է Տարոնի Առսւքելոց և Ս. Կարապետ վանքերի գրչատներում։ Նրանից հայտնի են մի Ավետարան (1314 թ., Նոր Ջուղայի մատենադարան, ձեռագիր № 41) և Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»–ը (1315 թ., Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատեևադարան, ձեռագիր № 3651)։
