ՀՍՀ/ԱՌԱՔԵԼ XVII ԴԱՐԻ ՀԱՅ ԳՐԻՉ
ԱՌԱՔԵԼ (Առաքել Գեղամեցի ծն. և մահ. թթ. անհտ.), XVI դ. վերջի և XVII դ. 1-ին կեսի հայ գրիչ և մանրանկարիչ։ Ծնվել է Վարսել (Վարսեր) գյուղում (այժմ ՀՍՍՀ Սևանի շրջանում)։ 1601-ին ընդօրինակած Ավետարանի (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 7555) հիշատակարանում մանրամասն տեղեկություններ է հաղորդում իր ազգատոհմի մասին։ Ապրել և ստեղծագործել է Կարինի գավառի Թըվանճ գյուղում, ուր 1588–1632-ին պատկերազարդած ձեռագրերից Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում են պահվում վեց Ավետարան (ձեռ. №№ 4100, 7555, 7633, 7634, 7646, 8931) և մեկ Սաղմոսարան (ձեռ. № 2660)։ Ա. հայ միջ–
(նկ․) «Արարչագործություն»։ Մանրանկարիչ Առաքել (Առաքել Գեղամեցի)։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 7634։ նադարյան մանրանկարչության վերջին ներկայացուցիչներից է։ Ժամանակաշրջանով պայմանավորված նրա արվեստին բնորոշ է մարդկային ֆիգուրների պատկերման սխեմատիզմը, զարդաձևերի առատությունն ու վառ գունագեղությունը։
Գրկ. Свирин А. Н., Миниатюра древней Армении, М.- Л., 1939, с 126-28; Измайлова Т. А., Айвазян М. А., Искусство Армении, М., 1962, с 131, 135.
