Jump to content

ՀՍՀ/ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, կազմակերպվել է որպես Հայաստանի առողջապահության ժողովրդական կոմիսարիատ ՀՍՍՀ Հեղկոմի 1920-ի դեկտ. 22-ի №17 դեկրետով։ 1946-ին վերակազմվել է Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրության։ Ա. մ– յան կազմի մեջ են մտնում, բուժկանխարգելիչ օգնության, մոր և մանկան բուժկանխարգելիչ օգնության, սանիտարա–ակահամաճարակային և IV վարչությունները, գիտության, կադրերի և ուսումնական հաստատությունների, բժշկական վիճակագրության, պլան–ֆինանսավորման, կապիտալ շինարարության, վարչա–տնտեսական, մատակարարման և այլ բաժիններ։ Ա. մ–յան ենթակայության տակ են գտնվում՝ Դեղատնային գլխավոր վարչությունը, «Հայբուժտեխնիկա» վարչությունը և մինիստրին կից՝ Բժշկական գիտական խորհուրդը։ Ա. մ. ղեկավարում է ՀՍՍՀ–ում գտնվող բուժկանխարգելիչ բոլոր հիմնարկ ձեռնարկությունների (բացառությամբ ռազմական և երկաթուղային բուժ, սանծառայությունների) գործունեությունը։ Նրան են ենթարկվում՝ բժշկական ուսումնարանները, Երևանի բժշկական, Բժիշկների կատարելագործման պետական ինստ–ները, Սրտաբանության և սրտային վիրաբուժության, Ն. Բ. Հակոբյանի անվ. ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների, Ա. Բ. Ալեքսանյանի անվ. համաճարակագիտության, վիրուսաբանության և բժշկական պարազիտաբանության, Ք.Հ. Պետրոսյանի անվ. տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի, Ա. Հ. Հակոբյանի անվ. կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման, Ռ. Հ. Յոլյանի անվ. հեմատոլոգիայի և արյան փոխներարկման, Ն. Կ. Կրուպսկայայի անվ. մանկաբարձության և գինեկոլոգիայի, Ռենտգենոլոգիայի և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստ–ները և Ռադիացիոն կենսաբանության սեկտորը։

ՀՍՍՀ առողջապահության ժողովրդական կոմիսարներ են եղել՝ Ս.Ս. Համբարձումյանր (1920–22), Ս. Ս. Լազարևը (1922–25), Գ.Ս. Գարդաշյանը (1925– 1927), Գ. Ա. Ղևոնղյանը (1927-37), Բ. Ա. Աստվածատրյանը (1937–40), Ս. Ա. Ճշմարիտյսւնը (1940–45), ՀՍՍՀ առողջապահության մինիստրներ՝ Գ. Ա. Ղևոնդյանը (1945–49), Ա. Ի. Ի»րիմլյսւնը (1949–1960), Զ. Մ. Նարիմանովը (1960-ից)։ Հ. Գևորգյան