Jump to content

ՀՍՀ/ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ՇՄԱՎՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՌՈՒՇԱՆՅԱՆ Շմավոն Մինասի (ծն. 1903), սովետական կուսակցական և պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1926-ից։ Ծնվել է հունվարի 2-ին, Զանգեզուրի գավառի Մինքենդ գյուղում (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ Լաչինի շրջան)։ Սովորել է տեղի երկդասյան, ապա՝ Գորիսի քառամյա բարձր տարրական դպրոցներում։ 1935-ին: ​Մոսկվայում ավարտել է Սվերդլովի անվ. բարձրագույն գյուղատնտեսական կոմունիստական համալսարանը։ 1937–38-ին աշխատել է որպես ՀՍՍՀ հողագործության ժողկոմ, 1938–46-ին՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար, 1946–1947-ին՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, 1948–53-ին՝ ՀՍՍՀ ավտոտրանսպորտի մինիստր, 1953–54-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար։ Ա. 1954–63-ին եղել է ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ և ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նախագահի տեղակալ։ Ընտրվել է ՍՍՀՄ I, II և IV–VI գումարումների Գերագույն սովետի, ՀՍՍՀ II–VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Ա. եղել է ՀԿԿ Կենտկոմի (1937–47, 1954–63) և նրա բյուրոյի անդամ։ Պարգևատրվել է Լենինի երկու և այլ շքանշաններով։