Jump to content

ՀՍՀ/ԱՌՎԱՓՈՐԻՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՌՎԱՓՈՐԻՉ, առու փորող և մաքրող մեքենա։ Օգտագործվում է գյուղատնտեսության մեջ՝ հողերի ոռոգման, ճահիճների չորացման, իսկ շինարարությունում՝ խողովակաշարերի, մալուխների տեդրման, խրամառուների և ժապավենային հիմքերի բացման համար։ Ա–ները լինում են ինքնագնաց և կցովի։ Ինքնագնաց Ա–ի (նկ.) աշխատանքային օրգանը անվերջ շղթային կամ անվին ամրացված շերեփներն են (15–250 լ տարողության, 12–70 հատ)։ Աշխատանքի ժամանակ շերեփները շղթայի կամ անվի պտտումով լցվում են հողով, վերևի դիրքում դատարկվում փոխակրիչի վրա, որը հողը մի կողմ է նետում։ Կցովի Ա. երկկողմանի գութանատներով և երկանիվ առաջքով մի մեծ գութան է, որն աշխատում է մեկ կամ երկու տրակտորի քարշումով։ Ինքնագնաց առվափորի։