ՀՍՀ/ԱՍԱՖԵՎ
ԱՍԱՖԵՎ Բորիս Վլադիմիրովիչ (1884–1949), ռուս սովետ, երաժշտագետ և կոմպոզիտոր։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1946)։ Ծնվել է հուլիսի 17(29)–ին, Պետերբուրգում։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1908) և Պետերբուրգի կոնսերվատորիան (1910)։ Եղել է Լենինգրադի (1925–43) և Մոսկվայի (1943–48) կոնսերվատորիաների պրոֆեսոր, ՍՍՀՄ ԳԱ Արվեստի պատմության ինստ–ի երաժշտության պատմության սեկտորի վարիչ (1945–49), ՍՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության նախագահ (1948–49)։ Երաժշտության տեսության ու պատմության մեջ արժեքավոր ներդրում Են Ա–ի «Երաժշտական ձևը որպես պրոցես» (հ. 1–2, 1930–1947), «Ռուսական երաժշտությունը XIX դարի սկզբից» (1930) ուսումնասիրությունները, ռուս ականավոր կոմպոզիտորներին նվիրված աշխատությունները։ ժողովրդականություն են վայելում նրա «Բախչիսարայի շատրվանը» (1934) և «Կովկասի գերին» (1937) բալետները, որոնք բեմադրվել են նաև Երևանում։ Ա. մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հայ մշակույթի նկատմամբ. գրել է «Ակնարկներ Հայաստանի մասին» (1958), որտեղ հոդվածներ կան նվիրված Ա. Ապենդիարյանին և Ա. Խաչատրյանին։ Նրա հայ աշակերտներից են կոմպոզիտոր Թ. Հովհաննիսյանը և երաժշտագետ Գ. Տիգրանովը։ Ա. արժանացեւ է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1943, 1948)։ Մահացեյ է հունվ. 27-ին, Մոսկվայում։
Երկ. Избр. труды, т. 1–5, М., 1952–57.
