ՀՍՀ/ԱՍԻԱՅԻ ԵՎ ԱՖՐԻԿԱՅԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՍԻԱՅԻ ԵՎ ԱՖՐԻԿԱՅԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, հիմնադրվել է 1957-ի դեկտեմբերին, Կահիրեում։ Անդամ–երկրների թիվը հասնում է 80-ի (1972)։ Ղեկավար մարմիններն են՝ մշտական քարտուղարությունը (գտնվում է Կահիրեում), աֆրո–ասիական համերաշխության ֆոնդը և նրա ղեկավար կոմիտեն։ Կազմակերպությունը կոչված է միավորելու և կոորդինացնելու Աֆրիկայի և Ասիայի ժողովուրդների ազատագրական շարժումը՝ ընդդեմ իմպերիալիզմի ու գաղութատիրության։ Մինչև 1970 ունեցել է 5 միջազգային կոնֆերանս և ղեկավար մարմինների բազմաթիվ նստաշրջաններ։ Կազմակերպությանը կից ձևավորվել ու գործում է աֆրո–ասիական երկրների գրողների միավորումը։ Սովետական Սիությունը Ա. և Ա. ժ. հ. կ–յան նախաձեռնողներից և ակտիվ մասնակիցներից է։ Համերաշխության սովետական կոմիտեն գործում է 1958-ից։ Տեղի են ունեցել համերաշխության սովետական երեք կոնֆերանսներ՝ 1960-ին (Դուշանբե), 1964-ին (Բաքու) և 1970-ին (Սոսկվա)։ Իր գործունեության մեջ կոմիտեն հենվում է հանրապետական կոմիտեների վրա։ Համերաշխության հայկական կոմիտեի անդրանիկ նիստը տեղի է ունեցել 1960-ի մարտի 14-ին։ Այն ակտիվ մասնակցություն է ունեցել միջազգային համերաշխության կազմակերպության բոլոր հիմկական միջոցառումներին։ Համերաշխության հանրապետական կոնֆերանսներ գումարվել են 1964-ի ապրիլին և 1970-ի մարտին։
