Jump to content

ՀՍՀ/ԱՍԻՄԵՏՐԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՍԻՄԵՏՐԻԱ (հուն. άσυμμετρία – անհամաչափություն), սիմետրիայի բացակայություն։ «Ա.» հասկացությունը օգտագործվում է նաև սիմետրիայի շեղում, խախտում իմաստով։ Ա–ի օրինակ է ժամանակի ուղղվածությունը անցյալից դեպի ապագան, որովհետև ոչ մի գործողությամբ հնարավոր չէ անցյալը փոխարինել ապագայով; Ա. բնութագրում է օբյեկտների կապերի և հատկությունների տարբերությունը, կառուցվածքի անհամասեռությունը և փոխազդեցության պրոցեսում որոշակի մեծությունների փոխակերպումը ու փոփոխականությունը։ Ա. առավել հատուկ է մատերիայի բարձր կառուցվածքային կազմություն ունեցող ձևերին (օրինակ, սպիտակուցներ, նուկլեինային թթուներ ևն)։ Մոլեկուլների տարածական Ա. համարվում է կենդանի նյութը բնորոշող հիմնական հատկանիշ։ Գեղարվեստական ստեղծագործության մեջ Ա. արտահայտում է դինամիկա, շարժում, անհանգստություն։