Jump to content

ՀՍՀ/ԱՍԼԱՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՍԼԱՆՅԱՆ Գուրգեն Շաքարի (1904–1960), հայ սովետ. ագրոքիմիկոս։ Գյուղատնտ. գիտ. դ–ր (1956)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ծնվել է սեպտ. 23-ին, Քարվանսարայում (այժմ՝ Իջևան)։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստ–ը (1931)։ Եղել է ՀՍՍՀ Երկրագործության գիտահետազոտական ինստ–ի դիրեկտորի տեղակալ (1944–52, 1955–60)։ Աշխատությունները նվիրված են ագրոքիմիայի և պարարտացման տարբեր հարցերին, հատկապես կարևոր են բույսերի վրա միկրոտարրերի ֆիզիոլոգիական ազդեցության վերաբերյալ հետազոտությունները։ Մահացել է հոկտ. 8-ին, Երևանում։

Երկ. Հացահատիկային կուլտուրաների պարարտացումը, Ե., 1951։ Դաշտային կուլտուրաների պարարտացումը Հայկական ՍՍՀ–ում, Ե., 1959։