ՀՍՀ/ԱՍԼԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՍԼԱՆՅԱՆ Հովհաննես (մոտ 1802–մահ. թ. անհտ.), 1826–28-ի ռուս–պարս– կական պատերազմի հերոս։ Ծնվել է Աշտարակի շրջանի Բյուրական գյուղում։ 1827-ի ապրիլին, երբ ռուս, առաջապահ զորամասերը մտնում են Երևանի խանության սահմանները, Ներսես Աշտարակեցին Ա–ին կարևոր հանձնարարություններով ուղարկում է Էջմիածին։ Ճանապարհին պարսիկները բռնում են նրան և ստիպում տեղեկություններ տալ ռուս, զորքերի և ստացած հանձնարարությունների մասին։ Ոչ մի գաղտնիք չկորզելով, նրանք խոշտանգում են Ա–ին և, մեռած կարծելով, հեռանում։ Ուշքի գալով Ա. գիշերով հասնում է Էջմիածին և կատարում հանձնարարությունը։ Ռուսական կառավարությունը նրան պարգևատրում է ոսկե մեդալով և նշանակում ցմահ տարեկան 100 ռուբլի թոշակ։
