Jump to content

ՀՍՀ/ԱՍԿԱՆԻԱԿԱՆ ՈՉԽԱՐԻ ՑԵՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՍԿԱՆԻԱԿԱՆ ՈՉԽԱՐԻ ՑԵՂ, մսաբրդատու նրբագեղմ ոչխար։ Ստացվել է 1925–Ասկանիական ոչխարի ցեղի խոյ։ 1934-ին, Ասկանիա–Նովայում (Խերսոնի մարզ, Ուկր. ՍՍՀ), Մ. Ֆ. Իվանովի ղեկավարությամբ։ Որպես ելակետային ցեղեր օգտագործվել են տեղական նրբագեղմերը և ռամբուլիե ցեղի խոյերը։ Խոյերի միջին կենդանի քաշը 110–140 կգ է (ռեկորդայինը՝ 183), մաքիներինը՝ 60–70, իսկ միջին բրդատվությունը՝ համապատասխանաբար 10–12 և 5,5–6,9 կգ (ռեկորդայինը՝ 30,60 կգ)։ Բրդի որակը 64 է, ելքը՝ 40–45%, երկարությունը՝ 7–8 սմ։ Տարածված է Ուկր. ՍՍՀ–ի հարավում և լայնորեն օգտագործվում է ինչպես Ուկր. ՍՍՀ–ում, այնպես էլ ՍՍՀՄ–ի հվ. շրջաններում՝ մի շարք ցեղերի բարելավման համար։