ՀՍՀ/ԱՍՅՈՒՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՍՅՈՒՏ, քաղաք Եգիպտոսի Արաբական Հանրապետության հարավում։ Ասյուտ նահանգապետության վարչական կենտրոնն է։ Երկաթուղային կայարան է և նավահանգիստ Նեղոսի աջ ափին։ 170 հզ. բն. (1970)։ Ունի կոշիկի, ծխախոտի, գորգագործական արդյունաբերության ձեռնարկություններ։ Ա–ի մոտ կա ոռոգման խոշոր ամբարտակ։
