Jump to content

ՀՍՀ/ԱՍՈՒՊՆԵՐԻ ՀՈՍՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍՈՒՊՆԵՐԻ ՀՈՍՔ («Վայր ընկնող աստղերի անձրև»), մեծաթիվ ասուպների երևալը կարճ ժամանակամիջոցում (րոպեում դրանց թիվը երբեմն հասնում է հազարի), տեղի է ունենում երկնաքարերի հոսքի հետ Երկրի հանդիպման պատճառով։ Քանի որ այդ երկնաքարերն ունեն միևնույն տարածական արագությունները, թվում է, որ հոսքը կազմող ասուպները դուրս են գալիս երկնոլորտի միևնույն կետից։ Վերջինս անվանում են Ա. հ–ի ռադիանտ։

Երևույթի հնագույն գրառումներից են հայ մատենագրությունում պահպանված 902-ի և 1070-ի՝ Ա. հ–ի մասին եղած վկայությունները։