Jump to content

ՀՍՀ/ԱՍՊԵՏՅԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍՊԵՏՅԱՆՆԵՐ, հայկական նախարարական տուն։ Կարևոր դեր է խաղացել Հուստինիանոս I դեմ հայերի ապստամբության (536) ժամանակ։ Ըստ Պրոկոպիոս Կեսարացու, մեծ և բազմամարդ տոհմ էր, որ ապստամբության սկզբում որոշել էր անցնել բյուզանդական զորավար Սիտտայի կողմը, բայց, ի վերջո, միացել է ապստամբներին։ Դրա համար Սիտտան կոտորեց Ա–ի մի մասին՝ կանանց ու երեխաների հետ։ Այն մարտում, ուր շուտով սպանվեց Սիտտան, մասնակցում էին նաև Ա.։ Հ. Մարկվարտը Ա–ի ազգանունը կապում է թագադիր ասպետության հետ և նրանց նույնացնում Բագրատունիներին։ Հ. Բարթիկյան