ՀՍՀ/ԱՍՍԱՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՍՍԱՄ, նահանգ Հնդկաստանի հյուսիս–արևելքում: Տարածքը 200,0 հզ. կմ2 է, բն. 15 մլն. (1969 թ.), ասսամցիներ, բենգալացիներ և այլն: Կենտրոնը՝ Շիլոնգ: Գրավում է Բրահմապուտրա և Աուրմա գետահովիտները, Արևելյաև Հիմալայների հարավային լանջերը (2500–4500 մ), Ասսամի լեռնաշղթան (մինչև 3826 մ) և Շիլոնգ սարավանդը (1961 մ): Կլիման արևադարձային մուսոնային է, տարեկան 2000 մմ (Ասսամի լեռներում՝ 10000 մմ-ից ավելի) տեղումներով: Բնակչության 80% զբաղվում է գյուղատնտեսությամբ: Մշակում են թեյ, ջութ, բրինձ, ինչպես նաև ծխախոտ, բամբակ, շաքարեղեգ, գոնգեղ, մանանեխ, մրգեր, բանջարեղեն: Կան սննդի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ: Արդյունահանվում է նավթ, քարածուխ և սիլիմանիտ:
