Jump to content

ՀՍՀ/ԱՍՏԻՃԱՆ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՂՆԵՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍՏԻՃԱՆ, հարթ անկյունների և շրջանագծային աղեղների չափման միավոր։ Մեկ անկյունային Ա. ուղիղ անկյան 1/90 մասն է, հավասար է 60 րոպեի (60') կամ 3600 վրկ–ի (3600")։ Մեկ աղեղնային Ա․ լրիվ շրջանագծի 1/360 մասն է։ Ա–ի նշանն է՝ °։