ՀՍՀ/ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՂԱԶԱԽԱԿԱՆ ՍՍՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՂԱԶԱԽԱԿԱՆ ՍՍՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ, գիտահետազոտական հիմնարկ Ալմա–Աթայում։ Հիմնադրվել է 1942-ին։ Ինստ–ի լեռնային աստղադիտարանում (ծովի մակարդակից 1500 մ բարձր) տեղակայված են Մակսուտովի աստղադիտակ (50 սմ տրամագծով), ռեֆլեկտոր (70 սմ տրամագծով) և այլ գործիքներ։ Ինստ–ի բարձրլեռնային բազայում (ծովի մակարդակից ավելի քան 3000 մ բարձր) գտնվում է արևապսակային կայանը։ Ինստ–ում աշխատանքներ են տարվում մթնոլորտային օպտիկայի, Արեգակնային համակարգի անդամների ֆիզիկայի, աստղերի ու միջաստղային միջավայրի փոխադարձ կապի, աստղային համակարգերի դինամիկայի, կոսմոգոնիայի և կոսմոլոգիայի ուղղությամբ։
