Jump to content

ՀՍՀ/ԱՍՏՎԱԾԱԾԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍՏՎԱԾԱԾԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում, Վան քաղաքից հյուսիս, Լիմ կղզու դիմաց։ XX դ. սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և ձկնորսությամբ։ Գյուղում գտնվում էր կաթողիկե՝ Աստվածածին, գեղեցկաշեն եկեղեցին, որից էլ գյուղը ստացել է իր անունը։ Ա. տեղական ճանապարհով կապված էր Վան քաղաքի հետ։ Գյուղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրա բնակիչների միայն փոքր մասին է հաջողվել փրկվել կոտորածներից և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։ Հ. Բարսեղյան