ՀՍՀ/ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԳՐԻՉ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԳՐԻՉ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIVդ. հայ գրիչ։ «Որդի Հովհաննեսի և Տիկին Մայրի»։ Աշակերտել է Պողոս և Աստվածատուր վարդապետներին։ Աշխատել է Մոկաց սարի Ս. Գևորգ վանքի դպրոցում։ Նրանից պահպանված երկու Ավետարաններից մեկը գտնվում է Բրիտանական թանգարանում (ձեռ. № 2680)։ Մյուսը պահվել է Ագուլիսի Ս. Թովմա վանքում։ Ձեռագրի տեղն այժմ անհայտ է։
