Jump to content

ՀՍՀ/ԱՍՏՐՈԼԱԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՍՏՐՈԼԱԲ, անկյունաչափ գործիք՝ աստղագիտական ու գեոդեզիական դիտումների համար։ Ա–ի օգնությամբ որոշվում էին լուսատուների անկյունային հեռավորությունը հորիզոնից, ծագման ու մայր մտնելու պահերը, կենդանաշրջանի համաստեղությունների դիրքը գիշերվա տարբեր ժամերին, առարկաների հեռավորությունն ու բարձրությունը, Արեգակի դիրքը Խավարածրի վրա, լուսատուների կոորդինատները, տեղի աշխարհագրական լայնությունը, ցերեկվա ու գիշերվա տևողությունը ևն։ Ա–ները տարածված են եղել հին ու միջին դարերում։ Հետագայում գործածությունից դուրս եկան, փոխարինվեցին թեոդոլիտներով, սեքստանտներով ևն։

(նկ․) Հայկական աստրոլաբ, պատրաստել է Ղուկաս Վանանդեցին՝ XVII դ. վերջին։