Jump to content

ՀՍՀ/ԱՍՐՅԱՆ ԱՐՈՒՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՍՐՅԱՆ Արուս Հարությունի (ծն. 1904), հայ սովետ, դերասանուհի։ ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1972)։ Ծնվել է նոյեմբ. 26 (դեկտ. 9)–ին, Թիֆլիսում։ Բեմ է բարձրացել 1919-ին, Թիֆլիսում։ 1924–28-ին աշխատել է տեղի Հայ դրամայում (այժմ՝ Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոն)։ 1929–40-ին աշխատել է Լենինականի պետական թատրոնում, որտեղ խաղացած լավագույն դերերից են՝ Քսենյա (Լավրենյովի «Բեկում», 1929), Նաստյա (Գորկու «Հատակում», 1932), Շողակաթ (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1934), Լաիզա (Շիլլերի «Սեր և խարդավանք», 1934), Տանյա (Արբուզովի «Տանյա», 1940)։ 1940-ից հաստատվելով Սունդուկյանի անվ. թատրոնում՝ ստեղծել է ոչ միայն կատակերգական ցայտուն դերապատկերներ՝ Դիանա (Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», 1942), Անուշ (Պարոնյանի «Պաղտասար աղբար», 1954), այլև դրամատիկական կերպարներ՝ Վալյա (Սիմոնովի «Ռուս մարդիկ», 1942), Տատիկ (Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», 1961), Մարգրետ (Կրոնինի «Բրոուդիի ամրոցը», 1963), Մարե (Դարյանի «Հանրապետության նախագահը», 1970)։ Ա–ի արվեստին բնորոշ է ճկուն խաղը, ցայտուն ռիթմի և շեշտված դերապատկերի նախասիրությունր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով և մեդալներով։

(նկ.) Ա. Հ. Ասրյանը Անուշի դերում (Պարոնյանի «Պաղտասար աղբար»)։ 1954։ Սունդուկյանի անվ. թատրոն։ Երևան։