ՀՍՀ/ԱՎԱԶ
ԱՎԱԶ, մանրաբեկոր, փխրուն ապար՝ կազմված տարբեր միներալների և ապարների 0,1–1,0 մմ տրամաչափի կլորավուն կամ անկյունավոր հատիկներից (այլ դա սակարգումով՝ 0,05–2 մմ, շինարարության մեջ՝ մինչև 5 մմ)։ Ծագմամբ Ա. լինում է գետային, լճային, ծովային, անապատային, ըստ միներալային կազմության՝ քվարցային, գլաուկոնիտային, արկոզային, գրաուվակային, փայլարային ևն։ Խառնուրդների ձևով միշտ հանդիպում են կավի (ոչ ավելի, քան 3%) և փոշու մասնիկներ։ Գույնը՝ սպիտակ, կանաչ, գորշ–կարմիր, սև։ Խտությունը՝ 2500–2900 կգ/մ³, ծավալային կշիռը՝ 1,5–1,7, ծծանցման գործակիցը՝ 50 մ/օր։ Ա–ները և ավազաքարերը ըստ տարածման կազմում են երկրակեղևի նստվածքային թաղանթի մոտ 20%: Բնական և արհեստական Ա–ները լայնորեն կիրառվում են շինարարության և շինանյութերի արտադրության մեջ (բետոնի և շինարարական լուծույթների լցանյութ, ապակու և սիլիկատային աղյուսի արտադրության հումք, հղկա նյութ), մետաղաձուլական արտադրությունում։
