Jump to content

ՀՍՀ/ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄ (ֆրանս. avant–gardisme < ավանգարդ), պայմանականորեն այդպես է կոչվել XX դարի գեղարվեստական այն շարժումը, որին բնորոշ են խզումը ռեալիստական կերպարի նախկին ավանդույթից, նոր արտահայտչամիջոցների և երկերի ձևական կառուցվածքի որոնումները։ Քննադատության և արվեստագիտության (նաև սովետական) մեջ «Ա.» տերմինը կիրառվում է 1920-ական թթ., սակայն դեռևս չունի հստակ գիտական որոշակիություն և գրականության ու արվեստի տարբեր պատմաբաններ օգտագործում են տարբեր բովանդակությամբ։ Ա. XX դ. բուրժուական մշակույթի ճգնաժամի արտահայտությանն է, առաջ է եկել անարխիստական, սուբյեկտիվիստական աշխարհըմբռնումից։ Ա–ի առավել բուռն զարգացման տարիներին (1905–1930) նրա հատկանիշները դրսևորվեցին մոդեռնիզմի մի շարք դպրոցներում և հոսանքներում (ֆովիզմ, կուբիզմ, ֆուտուրիզմ, էքսպրեսիոնիզմ, դադաիզմ, սյուրռեալիզմ, «բանականության հոսանքի» գրականություն, ատոնալ երաժշտություն, դոդեկաֆոնիա ևն) և, միևնույն ժամանակ, արտահայտվեցին XX դ. մի քանի խոշոր վարպետների ստեղծագործության մեջ, նրանց գեղարվեստական գործունեության այս կամ այն շրջանում։ Պ. Էլյուարը (Ֆրանսիա), Վ. Նեգվալը (Չեխոսլովակիա), Բ. Բրեխտը, Ի. Բեխերը, Հ. Այսլերը (Գերմանիա), Դ. Ռիվերան (Մեքսիկա), որ սկգբամ այս կամ այն չափով հարել էին Ա–ին, հաղթահարելով մոդեռնիստական թափառումները, կանգնեցին իսկական հեղափոխական և սոցիալիստական արվեստի աղու վրա։ Ա–ի շատ ներկայացուցիչներ, չկարողանալով ազատվել բուրժուական մտածողության շրջանակներից, մնացին գեղագիտական սուբյեկտիվիզմի դիրքերում և հայտնվեցին մոդեռնիզմի կարկառուն ներկայացուցիչների թվում (Ջ. Ջոյս՝ Իռլանդիա, Մ. Պրուստ՝ Ֆրանսիա, Պ. Մոնդրիան՝ Նիդերլանդներ, Ս. Դալի՝ Իսպանիա, Պ. Քլեե՝ Շվեյցարիա, Վ. Վ. Կանդինսկի)։ Տարբեր միտումների արտասովոր անկայուն զուգորդումները հանգեցնում են Ա–ին բնորոշ գեղագիտական երկվության, հակասության (օրինակ՝ Գ. Ապոլիների պոեգիան, Պ. Պիկասոյի արվեստը՝ Ֆրանսիա) և հաճախ՝ գեղարվեստական էկլեկտիկությսւն։ Այս ամենով հանդերձ Ա., ամբողջությամբ վերցրած, ներթափանցված է բուրժուական և մանրբուրժուական անհատապաշտությամբ։

ՍՍՀՄ–ում Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը որոշակի դարձրեց այնպիսի մեծ արվեստագետ–նորարարների ստեղծագործական ուղին, ինչպիսիք են՝ Վ. Վ. Մայակովսկին, Վ. Է. Մեյերխոլդը, Ս. Ս. Պրոկոֆևը, որոնց ստեղծագործության վաղ շրջանում այս կամ այն կերպ դրսևորվել էին Ա–ի գծերը։ Վճռականորեն հաղթահարելով ավանգարդիստական անհատապաշտությունն ու սուբյեկտիվիզմը, նրանք դարձան սոցիալիստական գեղարվեստական մշակույթի առաջավոր վարպետներ։

30-ական թթ. սկզբին Արևմուտքում ավանգարդիստների հիմնական զանգվածը կորցնում է իր ստեղծագործության ցուցադրական–խռովարարական բնույթը։ Այնպիսի մեծ արվեստագետներ, ինչպիսիք են՝ Պ. Պիկասոն, Պ. Ներուդան (Չիլի), կարողանում են հաղթահարել Ա–ի սոցիալական դիրքորոշման սահմանափակությունը, կանգնել ֆաշիզմի դեմ պայքարի աղու վրա՝ իրենց գործունեությունը կապելով կոմունիստական շարժման հետ։ 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմուտքում աշխուժանում են ավանգարդիստական միտումները, առաջ է գալիս նեոավանգարդիզմը (աբսուրդը թատրոն, «Նոր վեպ», «Կոնկրետ պոեզիա», իտալական «1963-ի խմբակի» պոեզիա, ալեատորիկա ևն)։ Ա. ձեռք է բերում ավելի ու ավելի ընդգծված էլիտար, զտված բնույթ, իմպերիալիզմի գաղափարախոսության ոեակցիոն ոգով ներթափանցված հակասոցիալիստական ուղղվածություն և, որպես կանոն, խորանում է ձևական փորձարարության մեջ։

Գրկ. Маца И., Проблемы художественной культуры XX века, М., 1969.