ՀՍՀ/ԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
ԱՎԱՆ (հին պարսկ. avahana – բնակավայր բառից), Հին Հայաստանի խոշոր քաղաքները սովորաբար շրջապատվում էին արվարձաններով, որոնք մեծանալով վեր էին ածվում քաղաքից անկախ բնակավայրերի՝ Ա–ների։ Սրանց կապը քաղաքի հետ հիմնականում տնտեսական էր։ Ա–ների բնակչության գերակշռող մասը կախյալ գյուղացիներ, ճորտեր և ստրկության տարբեր աստիճանների վրա գտնվող անազատ մարդիկ էին։ Հայաստանում Ա–ները առանձնացան վաղ միջնադարից սկսած, երբ քաղաքների մերձակայքում գտնվող ագարակներն ու դաստակերտներն արվարձանների հետ միասին դարձան առանձին բնակավայրեր։ Ուշ միջնադարում Ա–ներում, հիմնականում, ապրում էին ազատ հողագործներ և արհեստավորներ։ Միջնադարում Ա–ները հարևան քաղաքների հետ ոչ մի առնչություն չունեին և կոչվում էին «ազատ քաղաք»։
ՍՍՀՄ–ում՝ քաղաքի սահմանագծից դուրս գտնվող բնակավայր (բանավան, ամառանոցային, կուրորտային, քաղաքատիպ Ա. ևն)։ Վարչա–տերիտորիալ համակարգի ստորին օղակներից մեկը։
