ՀՍՀ/ԱՎԱՐԱՅՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՎԱՐԱՅՐ, գյուղ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում, Տղմուտ գետի հովտում, այժմյան Կարազիադին (Իրան) գյուղից հարավ։ Առաջին անգամ հիշատակվում է Եղիշեի և Ղազար Փարպեցու պատմագրքերում։ Ա–ի մոտ գտնվող դաշտում 451-ի մայիսի 26-ին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը (տես Ավարայրի ճակատամարտ 451)։
