Jump to content

ՀՍՀ/ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆ Սուրեն Խաչատուրի (ծն. 1920), հայ սովետ. վիրաբույժ։ Բժշկ. գիտ. դ–ր (1968), պրոֆեսոր (1968), Վիրաբույժների միջազգային ասոցիացիայի իսկական անդամ (1972), ՀՍՍՀ վաստ. բժիշկ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ծնվել է հուլիսի 1-ին, Սուխումում։ 1943-ին ավարտել է Երևանի բժշկական ինստ–ը։ 1963-ից աշխատում է որպես ՍՍՀՄ առողջապահության մինիստրության բժիշկների կատարելագործման Երևանի ինստ–ի ռեկտոր, 1968-ից նաև կրծքի վիրաբուժության ու ցավազրկման ամբիոնի վարիչ։ Ա. ՀՍՍՀ–ում թոքերի վիրաբուժության հիմնադիրն է։ Նրա գիտական աշխատությունները հիմնականում նվիրված են կրծքի խոռոչի օրգանների վիրաբուժությանը (թոքերի թարախային պրոցեսներ, թոքերի էխինոկոկ, բրոնխալայնանք)։