ՀՍՀ/ԱՎԴԱԼՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՎԴԱԼՅԱՆ Գուրգեն Միքայելի (ծն. 1929), գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Ծնվել է սեպտեմբերի 13-ին, ՀՍՍՀ Կալինինոյի շրջանի Սարչապետ գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտ. ֆակուլտետը (1962)։ Եղել է Սարատովկա գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ (1959–65)։ 1965–73-ին Կալինինոյի սովետական տնտեսության դիրեկտոր, 1973-ից ՀԿԿ Կալինինոյի շրջկոմի առաջին քարտուղարը։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը Ա–ին շնորհվել է գյուղատնտեսական արտադրության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար։ Ա. եղել է ՀԿԿ XXIII–XXV և ՍՄԿԿ XXIV համագումարների պատգամավոր, ՀՍՍՀ VII և VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
