ՀՍՀ/ԱՎԵՌՈԻԶՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՎԵՌՈԻԶՄ, միջնադարյան փիլիսոփայական ուղղություն, որի հիմնադիրն է արաբ մտածող Իբն Ռուշդը (լատ. անունը՝ Averes)։ Ա–ի ներկայացուցիչները պաշտպանում էին աշխարհի հավերժության և երկակի ճշմարտության գաղափարները, ժխտում հոգու անմահությունը։ Ա–ի գաղափարները տարածում ստացան Արևմտյան Եվրոպայում. գլխավոր ներկայացուցիչն էր Սիգեր Բրաբանցին (XIII դ.)։
