ՀՍՀ/ԱՎԵՍՏԱՅԻ ԼԵԶՈՒ
ԱՎԵՍՏԱՅԻ ԼԵԶՈՒ, հին իրանական խոսվածք, զրադաշտական կրոնի «սուրբ» գրքի՝ «Ավեստա»–ի լեզուն։ Գրավոր ավանդված է մ. թ. ա. VII–VI դդ., երբ այլևս խոսակցական լեզու չէր։ Բաժանվում է երկու բարբառի, ավելի հին՝ Գաթայի, որով կազմված են Զրադաշտի հիմները, և հետավեստյան, որով գրված են «Ավեստա»–ի մնացած մասերը։ Բնորոշ հատկանիշներն են՝ թեքականությունը, հոլովման ու խոնարհման զարգացած ու բարձր կառուցվածքը, անվանական ու բայական հիմքերի բազմազանությունը, դերանվանական ճոխ, զուգաբանություններով (սուպլետիվիզմներով) հարուստ համակարգը ևն։ Ա. լ. նախկինում կոչվել է հին բակտրիերեն և ավելի շատ՝ զենդերեն ոչ ճիշտ անվանումներով։
Գրկ. Оранский И. М., Введение в иранскую филологию, М., 1960; Cоколов С. Н., Авестийский язык, М., 1961; Bartholome Ch., Awestasprache und Altpersisch, «Grundriss der iranischen Philologie», Bd. 1, Abt. 1, Strassburg,1895-1901.
