Jump to content

ՀՍՀ/ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՇԽԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎԵՏԻՍՅԱՆ Աշխեն Միքայելի (ծն. 1920), գյուղատնտեսական արտադրության առաջավոր, կթվորուհի։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1960)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից ։ Ծնվել է հունվ. 10-ին, ՀՍՍՀ Հրազդան քաղաքում։ 1954-ից աշխատում է ՀՍՍՀ Շահումյանի շրջանի ՍՄԿԿ XXII համագումարի անվան կոլտնտեսությունում։ 1955-ին ՀՍՍՀ–ում սկիզբ է դրել «հինգհազարական կթվորուհի» շարժմանը։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը շնորհվել է կովերի կաթնատըվության բարձրացման գործում ունեցած հաջողությունների համար։ Ա. ընտրվել է ՍՄԿԿ XXI, ՀԿԿ XXII–XXV համագումարների պատգամավոր, ՀԿԿ XXIII–XXV համագումարներում՝ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ։ ՀՍՍՀ VI և VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է ՍՍՀՄ ԺՏՆՑ ոսկյա և արծաթյա մեդալներով։