Jump to content

ՀՍՀ/ԱՎԵՏՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎԵՏՈՎ Հայկ Հովհաննեսի (1878-1965), հայ ճարտարապետ։ Ծնվել է դեկտեմբերի 3 (15)–ին, Շուշիում։ 1908-ին ավարտել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժինը։ 1910–28-ին աշխատել է Բաքվում։ 1929-ին տեղափոխվել է Հայաստան, ապրել և ստեղծագործել է Լենինակսւնում։ Ա–ի նախագծերով կառուցված բազմաթիվ բնակելի և հասարակական շենքերից նշանավոր են Լենինականի բժշկական տեխնիկումը, տեքստիլ կոմբինատի վարչական շենքը, քաղաքային ծննդատունը, կարի գործարանի մանկապարտեզը և բնակելի շենքը, գուլպայի ֆաբրիկայի բնակելի շենքը են։ Մահացել է հոկա. 18-ին, Լենինականում։