Jump to content

ՀՍՀ/ԱՎԵՏՈՒՄՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՎԵՏՈՒՄՅԱՆ Թադևոս (Խաչիկ) (1811–1863), հայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ։ Ծնվել է Նոր Ջուղայում, ուսանել ե գործել է Կալկաթայում։ Մ. Թաղիադյանի համախոհներից էր, լուսավորական շարժման գործիչ, Կալկաթայի «Արարատյան ընկերության» հիմնադիրներից։ Գրել է Մ. Թաղիադյանի կենսագրությունը՝ նրա մահվան առթիվ («Արշալոյս Արարատեան», 1858, № 583)։ «Արամայիս» վիպակի (1846) նյութը վերցրել է հնդկահայ կյանքից, արծարծել լուսավորական գաղափարներ, պաշտպանել հայոց լեզուն, կենցաղը, գիրն ու մշակույթը անաղարտ պահելու հարցերը՝ որպես ազգապահպանման կարևոր գործոն։ Կատարել է թարգմանություններ Բ. դը Սեն–Պիեռից («Սան Պիւռայ գաղղիացւոյ նաւակոծութիւն, կամ Պաւլոս և Վիրգինիա», 1830), Օ. Գոլդսմիթից («Փոխերէցն Վեկֆիլդայ», 1848) ևն։ Մահացել է փետր. 13-ին, Կալկաթայում։