ՀՍՀ/ԱՎԶՈՒՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՎԶՈՒՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Մուշ–Բիթլիս ճանապարհի աջ կողմում, Մուշ քաղաքից մոտ 30 կմ արևելք։ 1890-ին ուներ 60 տուն հայ և 30 տուն քուրդ բնակիչ, իսկ XX դ. սկզբին՝ ընդամենը 50 տուն, որից 25՝ հայեր։ Բնակչությունն զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ ու բանջարաբուծությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և նախակրթական վարժարան։ Ա–ի հայ բնակիչների մեծ մասը զոհվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ մյուս մասը տարագրվել։
