ՀՍՀ/ԱՎԻՏԱՄԻՆՈԶՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՎԻՏԱՄԻՆՈԶՆԵՐ (<հուն. α - ժխտ. + վիտամիններ), հիվանդություն, որն առաջանում է համապատասխան վիտամիններ չպարունակող, որակապես ոչ լիարժեք սննդի երկարատև ընդունման հետևանքով (երբ բացակայում է վիտամին C՝ զարգանում է լնդախտ, B1՝ բերի–բերի, D՝ ռախիտ, PP՝ պելագրա)։ Մի քանի վիտամինների միաժամանակյա բացակայությունից առաջանում է պոլիավիտամինոզ։ Սննդից վիտամինների ոչ լրիվ բացակայության դեպքում (որը նկատվում է ավելի հաճախ) զարգանում են Ա–ի թեթև ձևերը՝ հիպովիտամինոզներ (տես Վիտամինային անբավարարություն)։
