Jump to content

ՀՍՀ/ԱՎՆԻԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎՆԻԿ, Ավնիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բասենի գավառում, Արաքսի աջ ափին։ XIX դ. վերջին ուներ մոտ 60 տուն բնակիչ։ Ա–ի բերդը հիշատակվում է IX դարից, կառուցված էր դժվարամատչելի բլրի վրա և շրջապատված էր պարիսպներով։ Ա. գրավել և թալանել են 1054-ին սելջուկները, իսկ 1394-ին, երկարատև պաշարումից հետո՝ Լենկթեմուրը։ Բերդի ավերակները,որ նշմարվում են առ այսօր, թուրքերը կոչում են Ջիվանկալե։ Թ. Հակոբյան