Jump to content

ՀՍՀ/ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ, Ավստրիական Հաբսբուրգների տիրույթները, որոնց համար 1740–48-ին եվրոպական պետությունևերի միջև մղվեցին պատերազմներ։ Ավստրիական կայսր Կարլոս VI մահից (1740) հետո նրա կայսրության մեջ մտնող երկրները ժառանգեց դուստրը՝ Մարիա Թերեզան։ Ա. ժ–յան նկատմամբ հավակնություններով հանդես եկան մի շարք եվրոպական պետություններ։ Սկսվեց պատերազմ, որին մասնակցում էր նրանց մեծ մասը. Պրուսիան, Բավարիան, Սաքսոնիան, Իսպանիան, Սարդինիան կամենում էին բաժանել Ա. ժ.։ Ավստրիային պաշտպանում էին Անգլիան և Նիդերլանդիան՝ Ֆրանսիայի առևտրական մրցակիցները, և Ռուսաստաևը, որն անհանգըստացսւծ էր Պրուսիսւյի հզորացումից։ Երկու խմբավորումների միջև պատերազմական գործողություններն ընթանում էին Եվրոպայում, ինչպես նաև գաղութներում՝ Ամերիկայում ու Հնդկաստանում։ Ախենի հաշտությամբ (1748) Հաբսբուրգները ցահպանեցին իրենց տիրույթների զգալի մասը (ճանաչվեցին Մարիա Թերեզայի իրավունքները), բայց կորցրին իտալական տիրույթների մի մասը և գրեթե ամբողջ Սիլեզիան, որն անցավ Պրուսիային։