Jump to content

ՀՍՀ/ԱՎՍՏՐԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՎՍՏՐԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԱԿԿ), Ավստրիայի բանվոր դասակարգի առաջավոր ջոկատը, որի գաղափարախոսությունը մսւրքս–լենինյան տեսությանն է։ Հիմնադրվել է 1918-ի նոյեմբ. 3-ին, սոցիալ–դեմոկրատական կուսակցության ձախ խմբի, «Սոցիալիստական ուսանողների ազատ միավորման» առաջադեմ ներկայացուցիչների և Ռուսաստանից վերադարձած հեղափոխականացած զինվորների («ինտերնացիոնալիստների») միավորումով՝ Հաբսբուրգների կայսրության անկամից հետո երկրռւմ ծայր առած հեղափոխության վերելքի պայմաններում։ 1919-ի մարտին ԱԿԿ մասնակցել է Կոմինտերնի կազմավորմանը։ 1920-ի օգոստոսից հրատարակվել է «(Ռոտե ֆահնե» («Rote Vahne») թերթը, որը փակվել է 1938-ի մայիսին՝ Դոլֆուսի պրոֆաշիստական կառավարության կողմից։ ԱԿԿ անցել է խոր ընդհատակ՝ շարունակելով պայքարը հանուն Ավստրիայի բանվոր դասակարգի շահերի։ Հիտլերյան օկուպացիայի տարիներին կոմունիստները արիաբար մարտնչել են ֆաշիզմի դեմ՝ պաշտպանելով ավստրիական ժողովրդի ազգային շահերը։ Հազարավոր կոմունիստներ, այդ թվում ԱԿԿ Կենտկոմի 12 անդամներ զոհվել են նացիստական զնդաններում և համակենտրոնացման ճամբարներում։ 1945-ի մայիսից գործում է լեգալ պայմաններում՝ հրապարակորեն հանդես գալով բանվոր դասակարգի գործողությունների միասնության օգտին։ Պառլամենտական ընտրություններում հաճախ միասնական ճակատով հանդես է եկել սոցիալիստների հետ։ Ունեցել է 20 համագումար, մասնակցել է կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհըրդակցություններին։ Կուսակցությունը կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի հիման վրա, ունի ինչպես արտադրական, այնպես էլ տերիտորիալ կազմակերպություններ։ Բարձրագույն օրգանը համագումարն է (գումարվում է չորս տարին մեկ անգամ), համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում կուսակցության գործունեությունը գլխավորում է Կենտկոմը։ ԱԿԿ շարքերում 1965-ին կար 36,4 հզ. կոմունիստ։ Կուսակցության նախագահն է Ֆրանց Մուրին, պատվավոր նախագահը՝ Ցոհսւն Կոպելինգը (1924-ից՝ ԱԿԿ գլխավոր քարտուղար)։ Կենտրոնական օրգանն է «Ֆոլկսշտիմե» («Volksstimme») թերթը, տեսական օրգանը՝ «Վեգ ունդ ցիլ» («Weg und Ziel») ամսագիրը։ Հրատարակում է 6 մարզային թերթ և թերթեր ու ամսագրեր կանանց և երիտասարդության համար։