ՀՍՀ/ԱՎՍՏՐԻԱՑԻՆԵՐ
ԱՎՍՏՐԻԱՑԻՆԵՐ, ազգ, Ավստրիայի հիմնական բնակչությունը (ավելի բան 95%)։ Բնակչության ընդհանուր թիվը Ավստրիայում՝ մոտ 7,5 մլն. (1973)։ 2 մլն–ից ավելի ապրում են Իտալիայում (Հարավային Տիրոլ), ԱՄՆ–ում և այլ երկրներում։ Գրական լեզուն գերմաներենն է։ Ա. մեծամասնությամբ կաթոլիկներ են, մասամբ՝ բողոքականներ։ Ավստրիական ժողովուրդը կազմավորվել է գերմանական ցեղերի (բավարացիներ, ալեմաններ, սվեբներ) հիման վրա, որոնք խառնվել են սլավոնների և ավելի վազ ռոմանականացված բնակչության հետ (կելտեր, ռետեր, իլլիրիացիներ)։ Ա–ի մշակույթի ձևավորման վրա ներգործել են Ավստրիայի վաղ պատմամշակութային և տնտեսական կապերը ինչպես Մերձդանուբյան, այնպես էլ Ապենինյան թերակղզու երկրների հետ։ Ա–ի 70% բնակվում են քաղաքներում։ Գյուղի բնակչության հիմնական ցբաղմունքն է լեռնային անասնապահությունը և երկրագործությունը։ Նյութական և հոգևոր մշակույթում (բնակարան, տարազ, կենցաղ, երգ, պար ևն) պահպանվում են տեղային առանձնահատկություններ։ Հարուստ է ժողովրդական ստեղծագործությունը։
Գրկ. Пристер Е., Краткая история Австрии, пер. с нем., М., 1952; Народы зарубежной Европы, т. 1, М., 1964.
