ՀՍՀ/ԱՎՍՏՐՈՄԱՐՔՍԻԶՄ
ԱՎՍՏՐՈՄԱՐՔՍԻԶՄ, ավստրիական սոցիալ–դեմոկրատիայի մեջ XX դարի սկզբին ձևավորված հոսանք, որի պարագլուխներն էին Կ. Ռենները, Օ. Բաուերը, Մ. Ադլերը, Ռ. Հիլֆերդինգը, Ֆ. Ադլերը։ Երկու համաշխարհային պատերազմների միջև րնկած ժամանակաշրջանի քաղաքական գրականության մեջ ավստրոմարքսիստական են կոչել ավստրիական ս–դ. կուսակցությունն ամբողջությամբ։ Ա–ին, ինչպես և ավստրիական ս–դ–ին հատուկ էին այն ժամանակվա արևմտաեվրոպական ս–դ. կուսակցություններին բնորոշ ռեֆորմիստական գծերը։ Ա. ամենատարբեր քաղաքական և գիտական հայացքների
(նկ․) ԱՎՍՏՐՈ ՀՈԻՆԳԱՐԻԱՆ XX դ․ ՍԿԶԲԻՆ ԵՎ ՆՐԱ ԿԱԶՄԱԼՈԻԾՈԻՄԸ կոնգլոմերատ էր։ Ձախ ֆրազները և նույնիսկ գործողությունների դիմելու որոշ պատրաստակամությունը զուգորդվում էին օպորտունիզմի հետ։
Ավստրոմարքսիստների իսկական էությունն ի հայտ եկավ 1920–30-ական թթ., երբ ավստրիական ս–դ. լիդերները փորձում էին միշին դիրք բռնել II ու III Ինտերնացիոնալների միջև, ղեկավար դեր էին խաղում երկուս և կես ինտերնացիոնալում (1921–23), որը հետագայում ձուլվեց II Ինտերնացիոնալի հետ։ Ավստրիական ս–դ. կուսակցությունը վերադարձավ II Ինտերնացիոնալ։ Այդ տարիներին Ա. տարբերվում էր միջազգային ս–դ–ի աջ թևից իր տեսական հայացքներով և գործնական քաղաքականությամբ (օրինակ, ավստրիական ս–դ–ի՝ Լինցի 1926-ի ծրագիրը տեսականորեն ընդունում էր պրոլետարիատի դիկտատուրայի հնարավորության նպատակահարմարությանը)։ Ֆաշիզմի հարաճուն վտանգից պաշտպանվելու համար ավստրիական ս–դ. կուսակցությունը ստեղծել է մասսայական զինված ջոկատներ (Շուցբունդ) և 1934-ի փետրվարին կոչ է արել աշխատավորությանը զինված ելույթներ ունենաւ ավստրո–ֆաշիստական կառավարության դեմ։ Բայց դա կատարել է մեծ ուշացումով, և պաշտպանողական տակտիկան բանվոր դասակարգին մատնեց պարտության։ Ա–ի որոշ առաջնորդներ վտարանդիության տարիներին զգացին բանվորական շարժման մասնսւտվածության կործանարար հետևանքները և հանդես եկան հակաֆաշիստական ճակատի ստեղծման օգտին։ Միաժամանակ Ա–ի ներկայացուցիչները սխալ դիրքորոշում ունեին ազգային հարցում, ժխտում էին ավստրիական ազգի առաջացման պրոցեսը և «Անշլյուսից» (1938-ի մարտ) հետո դուրս եկան Ավստրիայի անկախության կոչի դեմ՝ գտնելով, որ միայն համագերմանական հեղափոխությունը կկարողանա Ավստրիան ազատագրեք ֆաշիզմից, Ա որից հետո էլ Ավստրիան պետք է մնա Գերմանիայի կազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ավստրիայի սոցիալիստական կուսակցության աջ ղեկավարությունը ամբողջովին հրաժարվեց մարքսիզմից։
Գրկ. Լենին Վ. Ի., «Կուլտուր–ազգային» ավտոնոմիայի մասին, Երկ., հ. 19։ Նույնի, Ազգային ծրագրի պատմության շուրջը Ավստրիայում և Ռուսաստանում, նույն տեղում, հ. 20։ Նույնի, Նամակ ավստրիական կոմունիստներին, նույն տեղում, հ. 31։
